Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Նորույթներ բժշկական կրթության համակարգում

Գիտխորհուրդը նախ միաձայն հաստատեց ռեկտորատի երաշխավորությունը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի Աննա Գևորգյանին 2012-2013 ուսումնական տարում Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի, ընդհանուր բժշկության ֆակուլտետի 434 խմբի ուսանողուհի Նաիրա Սարգսյանին ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակի, իսկ նույն ֆակուլտետի 434 խմբից Գայանե Թումյանին Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակի արժանացնելու մասին:

 

Այնուհետև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ստացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությունը համալսարանում կրթության տևողություններում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

 

«Ձեռք բերված համաձայնության արդյունքում ընդհանուր բժշկության ֆակուլտետում բակալավրիատի ուսման տևողությունն այսուհետև կլինի 4, իսկ մագիստրատուրայում` 2 տարի` նախկին 5 և 2 տարիների փոխարեն, իսկ ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետներում` համապատասխանաբար 4 և 1` նախկին 4 և 2 տարիների փոխարեն:

 

Մենք մեկ ամսվա ընթացքում կպատրաստենք և գիտխորհրդի հաջորդ նիստի քննարկմանը կներկայացնենք առարկայական բոլոր ծրագրերը և կրթական չափորոշիչները, որպեսզի նոր ուսումնական տարվանից կարողանանք առաջնորդվել դրանցով»- ասաց ռեկտորը:

 

Նա հավելեց, որ ուսման տևողության նոր կարգը կվերաբերի միայն 2012-13 ուստարում ընդունված ուսանողներին: Միայն նոր ծրագրերի հաստատումից հետո հնարավոր կլինի քննարկել, թե որքանո?վ է իրատեսական այն նաև 2011-12 ուստարում ընդունվածների վրա տարածելը:

 

«Մագիստրատուրայում ուսումնառության տևողությունը մեկ տարով կրճատելը հնարավորություն կտա ավելի խորացնել հետդիպլոմային կրթությունը: Այստեղ ստեղծվող սուբօրդինատուրայում մեկ տարի ընդհանուր մասնագիտացում կանցնեն ապագա վիրաբույժները, սրտաբանները, նեֆրոլոգները և մյուս նեղ մասնագետները: Դա նշանակում է, որ մեր շրջանավարտը ուրոլոգ, տրավմատոլոգ կամ վիրաբուժական այլ նեղ մասնագետ կկարողանա դառնալ մեկ տարի ընդհանուր վիրաբուժություն ուսանելուց հետո միայն: Նույն սկզբունքով կպատրաստվեն նաև մանկաբույժները: Փաստորեն, նախկինի պես, միանգամից չեն դառնա կրծքային վիրաբույժ կամ ուրոլոգ` առանց ընդհանուր վիրաբուժական կրթություն ստանալու: Կրթական այս մեկ տարվա ծրագիրը ներդնելով, փորձում ենք լրացնել հենց այդ բացը: Այսպիսով, ընդհանուր կրթության տարիները չեն փոխվի, սակայն բակալավրիատի տեսական մասի փոխարեն կուժեղացնենք մասնագիտական կրթությունը: Սրանով մեր համալսարանի կրթական համակարգն առավել ժամանակակից կդառնա` մոտենալով եվրոպական և ամերիկյան մոդելին, որն էլ թույլ կտա ավելի բարձրակարգ մասնագետներ պատրաստել»,-ասաց Դերենիկ Դումանյանը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ